Հեղինակի պահոցը

костюм

Ես հիմա էլ լավ չեմ հագնվում: Իսկ առաջ ավելի վատ էի հագնվում: Խորհրդային Միությունում այնքան վատ էի հագնվում, որ ինձ նույնիսկ նախատում էին դրա համար: Հիշում եմ՝ Պուշկինի արգելոցի տնօրենը ասում էր ինձ.

— Ձեր տաբատով, ընկեր Դովլաթով, դուք խախտում եք այս տեղանքի տոնական մթնոլորտը…

Խմբագրություններում, որտեղ ես աշխատում էի, ինձնից հաճախ դժգոհում էին: Հիշում եմ՝ մի թերթի խմբագիր բողոքում էր.

— Դուք մեզ ուղղակի վարկաբեկում եք: Մենք ձեզ վստահել ենք: Ուղարկել ենք գեներալ Ֆիլոնենկոյի հուղարկավորությանը: Իսկ դուք, որքան գիտեմ, հայտնվել եք այնտեղ առանց պիջակի:  (ավելին …)

Պետք է սկսեմ անկեղծ խոստովանությունից: Իրականում այդ կոշիկները ես գողացել էի…

Պատմաբան Կարամզինը երկու հարյուր տարի առաջ եղել էր Ֆրանսիայում: Ռուս էմիգրանտները հարցրել էին.

— Երկու բառով՝ ի՞նչ է կատարվում հայրենիքում:%d0%b1%d0%be%d1%82%d0%b8%d0%bd%d0%ba

Կարամզինը երկու բառի կարիք չէր ունեցել.

— Գողանում են, — պատասխանել էր նա… (ավելին …)

Այս պատմությունը տեղի ունեցավ տասնութ տարի առաջ: Այդ ժամանակ Լենինգրադի համալսարանի ուսանող էի:

Համալսարանի մասնաշենքերը գտնվում էին քաղաքի հինավուրց հատվածում: Քարի և ջրի համադրությունն այստեղ մի յուրահատուկ վեհաշուք մթնոլորտ է ստեղծում: Այդպիսի պայմաններում դժվար է ծույլ լինել, բայց դա ինձ հաջողվում էր:

Աշխարհում գոյություն ունեն ճշգրիտ գիտություններ: Նշանակում է՝ գոյություն ունեն նաև ոչ %d0%bd%d0%be%d1%81%d0%ba%d0%b8ճշգրիտ գիտություններ: Ոչ ճշգրիտների թվում, կարծում եմ, առաջին տեղում բանասիրությունն է: Այսպես, ես դարձա բանասիրության ֆակուլտետի ուսանող:

Մեկ շաբաթ անց ինձ արտասահմանյան կոշիկներով մի սլացիկ աղջիկ սիրեց: Անունը Ասյա էր:

(ավելին …)

Թարգմանությունը` Լիլիթ Գրիգորյանի

Թարգմանությունը` Լիլիթ Գրիգորյանի

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

ՕՎԻՐ-ում այդ լիրբն ինձ ասում է.

— Յուրաքանչյուր մեկնողի համար երեք ճամպրուկ է նախատեսված: Կարգն է այդպիսին: Նախարարության հատուկ հրահանգ կա:

Հակաճառելու իմաստ չկար: Բայց ես, իհարկե, հակաճառեցի.

— Ընդամե~նը երեք ճամպրո՞ւկ: Իսկ իրերս ի՞նչ անեմ:

— Օրինա՞կ:

— Օրինակ`մրցավազքային մեքենաներիս հավաքածուն:

— Վաճառեք, — առանց խորանալու` արձագանքեց պաշտոնյան: (ավելին …)